вторник, 15 августа 2017 г.

Երկշաբաթյա հաշվետվություն

,

Չորս տարվա ընդմիջումից հետո նորից կրթահամալիրում եմ: Շատ էի սպասում այս պահին: Ճիշտ է այս չորս տարվա ընթացքում իմ կապը կրթահամալիրի հետ անընդհատ էր. Ես հետևել եմ կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին,իրադարձությունների ընթացքին,բայց չէի նկատել,որ այն այսքան փոխվել է:Ավելի հետաքրքիր է դարձել թե՛ սովորողի, թե՛ դասավանդողի համար:Օր-օրի նոր ու հետաքրքիր բաներ եմ բացահայտում:  Հաճելի է տեսնել ուրախ ու զվարթ ճամբարականներին՝ լողալիս,հեծանիվ վարելիս,երգելիս, պարելիս,մարզվելիս: Շուրջբոլորը ամեն ինչ եռում է:
Այս պահին համովիկ 2-4 տարեկանների հետ եմ: Օրն անյքան հագեցած է,այնքան բան կա անելու, սովորեցնելու: Նրանք էլ իրենց հերթին իրենց <<համով բլբլոցով>>փորձում են խոսել, իրենց իմացածն ասել: Պարզեցի,որ այդքան էլ դժվար չէ նրանց աշխարհում,անյքան հետաքրքիր է,բոլորն յուրահատուկ են:Ամենակարևորը սիրում են լողալ, խաղալ և ստեղծագործել:

Մի քանի օր անցկացրեցի ճամբարականների հետ,միասին նոր մարզական-ճամբարային երգ սովորեցինք,լողացինք,խաղացինք,մարզվեցինք, հյուրեր ընդունեցինք, նոր ընկերներ ձեռք բերեցինք: Այս երկու շաբաթը իմացումի և բացահայտումի շաբաթ էր:

0 коммент. to “Երկշաբաթյա հաշվետվություն”

Отправить комментарий